ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սյունիքում կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով վնաս է հասցվել մարզի 21 բնակավայրերի

Սյունիքում կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով վնաս է հասցվել մարզի 21 բնակավայրերի
30.06.2017 | 23:38

Սյունիքի մարզում հունիսի 29-ին ժամը 16.20-ից 17.00-ն տեղացած կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով, նախնական տվյալներով, վնաս է հասցվել մարզի 21 բնակավայրերի (Սիսիան, Ախլաթյան, Աղիտու, Անգեղակոթ, Բալաք, Բռնակոթ, Գետաթաղ, Դարբաս, Լոր, Նորավան, Շաղաթ, Շաքի, Որոտան, Վաղատին, Տոլորս, ՈՒյծ, Մուծք, Աշոտավան, Աղվանի, Տանձատափ, Լծեն):

Համաձայն համայնքներից և ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված հաղորդումների, զգալի տուժել են գյուղատնտեսական ցանքատարածությունները (հացահատիկային և բանջարաբոստանային կուլտուրաներ, այգիներ, խոտհարք), վնաս է հասցվել համայնքային ենթակառուցվածքներին, ջրով ողողվել են անհատական բնակելի և հասարակական շինությունների նկուղային հարկերը: Կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով հասցված վնասը գնահատելու համար, արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման համայնքային հանձնաժողովները հունիսի 29-ից սկսել են աշխատանքները:


Մարզային հանձնաժողովի անդամները իրավիճակը գնահատելու նպատակով տեղերում կատարում են դիտարկումներ:
Փրկարարական և անհետաձգելի աշխատանքներ իրականացնելու համար, ըստ ստացված հաղորդումների, հունիսի 29-ին համայնքներ են մեկնել ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչության մարտական հաշվարկներն ու օպերատիվ խմբերը:
Հասցված վնասի վերաբերյալ համայնքային հանձնաժողովներից արձանագրությունները ստանալուց հետո մարզային հանձնաժողովը կամփոփի դրանք և կներկայացնի հանրապետական հանձնաժողովին:


Իրականացվող աշխատանքների վերաբերյալ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից մեթոդական և խորհրդատվական օժանդակություն է ցուցաբերվում համայնքների ղեկավարներին:

Դիտվել է՝ 3021

Մեկնաբանություններ